Հասարակություն 

Օդանավակայանի աշխարհում ամենամեծ մոդելն արժե 3,5 միլիոն եվրո

Համբուրգում վերջերս ներկայացվեց օդանավակայանի մինի մոդել, որն արժեր 3,5 միլիոն եվրո։ Այդ մոդելի պատրաստման համար անհրաժեշտ է եղել 7 տարի, բայց այն լիովին արդարացնում է ծախսած միջոցներն ու ժամանակը։ 


Օդանավակայանի մոդելը իր մեջ ներառում է անգամ ամենփոքր դետալները և կազմված է 40 ինքնաթիռից ու 90 ավտոմեքենայից, որոնք հատուկ ծրագրի օգնությամբ տեղաշարժվում են մոդելի վրայով։ Ինքնաթիռներից մարդիկ են դուրս գալիս, նրանց տեղափոխում են սպասասրահ, որտեղից նրանք, ճամպրուկներով հանդերձ, նստում են տաքսի։ Ինքնաթիռի տոմսերի պատվերները կատարվում է «խաղալիք օդանավակայանի» փորքրացված դրամարկղների կրկնօրինակներից, մինի աշտարակներից մինի ինքնաթիռներին հետևում են մինի դիսպեչերները, իսկ մինի կայանատեղիներում մինի մարդիկ կայանում են իրենց մինի ավտոմեքենաները...

Նույն շարքից