«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության համագումարը, որը տեղի կունենա հունիսի 17-ին, լրագրողների համար լինելու է բաց: «Սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվի. համագումարը հիմնադիր է, առավելաբար քննարկվելու են կուսակցական, կառուցվածքային` ներքին խնդիրներ, ուստի անհրաժեշտ չհամարեցինք այլ ուժերին հրավերներ ուղարկել: Դահլիճն էլ, որում տեղի կունենա համագումարը, կարող է տեղավորել ընդամենը 300 մարդ»,- ասաց կուսակցության մեր աղբյուրը: Իսկ քանի՞ անդամ ունի կուսակցությունն այս պահին: «Ստույգ ասել հնարավոր չէ, գործընթացը դեռ ընթանում է, կառույցները ձևավորվում են»...»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում