«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն մասին է, որ նա եւ իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են: Մասնավորապես, Լեւոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում է: Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն:
Թերթը Լեւոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում եւ արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ: «Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որեւէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանեց ԿԳ նախարարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում