Քաղաքական Միջազգային 

Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկում է աստիճանաբար չեղյալ համարել հակառուսական պատժամիջոցները

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բեռլինում գերմանա-ռուսական ֆորումի ժամանակ առաջարկել է մտածել հակառուսական պատժամիջոցները փուլային տարբերակով չեղյալ համարելու մասին:

Նա նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցների մի մասը չեղյալ համարել, եթե Մինսկի պայմանավորվածությունների հարցում որոշակի առաջընթաց գրանցվի, և այդպես շարունակել մինչև պայմանավորվածությունները ամբողջությամբ կկատարվեն:

Ավելի վաղ Շթայնմայերը հայտարարել էր, որ Եվրամիությունում միասնական կարծիք չկա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում, ինչով պայմանավորված դա ավելի ու ավելի բարդ է դառնում:

Նույն շարքից