ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասնական են այն հարցում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս չեն լինելու business as usual սկզբունքով, ինչպես նախկինում էր, հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոհը, ով Վարշավայում Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մասնակցել է ՆԱՏՕ-ի բարձրաստճան պաշտոնյաների հանդիպմանը:
Նա նաև նշել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնելու է իր ներկայությունը արևելյան ճակատում՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանը դեմ է դրան. «Դա չի լինելու դասական բազա, բայց լինելու է միջազգային մշտական ներկայություն, որի նպատակներից մեկն էլ լինելու է անդամ երկրների անվտանգությունն ապահովելը»,-ասել է նա: