Վաշինգթոնում ՝ փետրվարի 6-ին ՝պաշտոնակալման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է,որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օրակարգի ամենագլխավոր թեմաներից մեկը տարածաշրջանային խաղաղությունն է:
«Միացյալ նահանգները հավատարիմ են կողմերին խաղաղ կարգավորման հարցում օգնելու գործին: Երեւանում իմ գերակայությունն է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ ջանքերի մեկտեղումը, որպեսզի հասկանանք, թե դեսպանատունն ու ես անձամբ ինչպես կարող ենք օգնել բռնությունների նվազման եւ խաղաղ կարգավորման գործին»,- ասել է Միլզը:
Նրա խոսքով, բռնությունների եւ զոհերի թվի կտրուկ աճը շփման գծում անցած տարվա ընթացքում մտահոգում է իրենց, չի բխում որեւէ երկրի շահերից: