«Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների մոնիտորինգի փորձագետը հայտարարել է, թե Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար մեծ քանակի սննդամթերք է գնել, եւ որ այն բավական է մի ամբողջ բանակ կերակրելու համար:
Հայտարարությունը, որը մեր կարծիքով վրիպման հետեւանք է, լրատվամիջոցներում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել, որի կապակցությամբ պարզաբանում ենք, որ նշված քանակի սննդամթերքը նախատեսված է ոչ թե մեկ ամսվա, այլ ամբողջ տարվա համար:
Գնումը կատարվելու է «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում եւ դրա մասին պայմանագրերը, հայտարարություններն ու հաշվետվությունները պատշաճ կարգով ներկայացված են gnumner.am պաշտոնական կայքում: Հայտնում ենք նաեւ, որ նշված սննդամթերքը նախատեսված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմի պարենային բավարարման համար»,-ասված է ԱԱԾ պարզաբանման մեջ: