Ռուսատանից մի քանի օր առաջ Ուկրաինա ուղարկված այդ երկրի ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն լրագրողներին համեմատել է բորենիների և շների հետ: Այս մասին նա խոսել է «112 Украина» հեռուստաընկերության եթերում, իսկ տեսանյութը հասանելի է նաև YouTube-ում:
«Ամենաբարդն օդանավակայանում էր, խոսքը լրագրողների հարձակման մասին է: Որովհետև լրագրողները շներ են: Կա կարծիք, թե լրագրողների մասին չի կարելի վատ բաներ ասել, սակայն դուք բորենիներ եք, դուք պատրաստ եք հարձակվել, պայթեցնել, և նույնիսկ ինքներդ չգիտեք, թե ինչու»,-ասել է նա:
https://www.youtube.com/watch?v=DUuDJla25Y4