Հասարակություն 

Ադոլֆ Հիտլերը կրտսեր եղբայր է ունեցել

Պատմաբան Ֆլորիան Կոտանկոն բացահայտել է, որ Ադոլֆ Հիտլերը կրտսեր եղբայր է ունեցել: Խոսքը Օտտօ Հիտլերի մասին է, ում ավելի վաղ համարում էին Ադոլֆ Հիտլերի ավագ եղբայրը: Հետազոտությունը հրապարակել է Oberoesterreichische Nachrichten թերթը, իսկ ավելի հակիրճ՝ Reuters գործակալությունը:

Գիտնականը պարզել է, որ Օտտոն, ով համարվում էր Ալոիս և Կլարա Հիտլերների նախավերջին երեխան, իրականում լույս աշխարհ է եկել Ադոլֆ Հիտլերից 3 տարի հետո՝ 1892 թվականի հունիսի 17-ին: Նա մահացել է ծնվելուց 6 օր անց, ուղեղի հետ կապված առողջական խնդիրների պատճառով:

Նշենք, որ Հիտլերների ընտանիքում եղել է 6 երեխա՝ երեք տղա և երեք աղջիկ, ԻսկԱդոլֆը եղել է ոչ թե 4-րդ, այլ երրորդ երեխան:

Նույն շարքից