Ռուսաստանը Թուրքիայից կպահանջի զորքերը դուրս բերել Իրաքից, Անկարայի գործողություններն անընդունելի են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեք պահանջելու ենք, որ Թուրքիան զորքը դուրս բերի Իրաքից, որտեղ նրանք, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերով, գտնվում են Իրաքի ինքնիշխանությունն ամրացնելու համար: Կարծում եմ, որ մեր արևմտյան գործընկերները պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն դրան, թե ինչ են անում թուրքերը»,-ասել է նա: