«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով նրա մոտ մեկ տասնյակ բարեկամները արդեն 19-րդ գիշերն են անցկացնում նախագահականի մոտ:
Առուշանյանների գերդաստանն արդեն 4-րդ օրն է, դադարեցրել է հացադուլը եւ միայն նստացուց է անում նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով հանդիպում նախագահի հետ՝ մինչեւ Աշոտ Առուշանյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի։
«Առայժմ նստացույց ենք անում, բայց եթե մեր պահանջը չբավարարվի՝ նախագահի հետ չհանդիպենք, նորից հացադուլ ենք անելու»,- ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:
Մինչեւ նստացույց անելը Առուշանյանները 15 օր նախագահական նստավայրի մոտ հացադուլ էին անում: Առուշանյանները հացադուլը դադարեցրել էին հացադուլավորների առողջական վատ վիճակից ելնելով։
Սկզբնաղբյուր՝ news.am