Հասարակություն 

Լրագրողների պնդմամբ՝ Հովիկ Մկրտչյանը սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սանիկն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուզբեկստանի նախագահի ավագ և կրտսեր դուստրերը, կնոջ կողմից զարմիկը և կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ. սա ոչ ամբողջական ցանկն է այն մարդկանց, ովքեր փող են պահել լատվիական բանկերում կամ բիզնես են ունեցել այդ երկրում: Այս գործով հետաքննություն է վարել լատվիական Re:Baltica պարբերականը «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հետ համատեղ:

 Re:Baltica-ի տեղեկությամբ՝ Ռիգայում տրանսպորտային բիզնեսով է զբաղվել Ինտերպոլի ուզբեկական ստորաբաժանման նախկին ղեկավար Յուրի Սավինկովը:
2015թ. Ուզբեկստանը Սավինկովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Նա ձերբակալվել է Մոսկվայում և փոխանցվել Տաշքենդին, որտեղ, «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության տվյալներով, ազատազրկվել է կողոպուտի, կոռուպցիայի և երկրից խոշոր չափի արտարժույթ դուրս տանելու համար:

 Լատվիայում նրա բիզնես-գործընկեր Հովիկ Մկրտչյանը (նույնպես Ուզբեկստանի քաղաքացի) ունեցել է ավտոմեքենաների փոխադրման խոշոր ֆիրմա, որի միջոցների շրջանառությունը 2014թ. կազմել է 10 մլն եվրո:

Ուզբեկ լրագրողների պնդմամբ՝ Հովիկ Մկրտչյանը 2013թ. սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սանիկն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից