Միջազգային Հասարակություն 

ԴԺՀ աշխարհազորայիններն ու ուկրաինական զինվորականներն իրականացրել են գերիների փոխանակում

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU գործակալությունը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ու ուկրաինական զինվորականները իրականացրել են գերի զինծառայողների փոխանակում:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով որ աշխարհազորայիններն ուկրաինական կողմին փոխանցել են վիրավոր ու բժշկական խնամքի կարիք ունեցող զինծառայողներին:

 

Միաժամանակ նա հայտնել է, որ գերությունից ազատված աշխարհազորայիններից երկուսի վիճակը ծանր է, ուստի նրանք երկարատեւ բուժման կարիք են զգում:

 

Բացի այդ, ուկրաինական գերության մեջ գտնվող աշխարհազորայինների պատմելով, ուկրաինական ուժայինները նրանց դեմ կիրառել են ֆիզիկական բռնություններ, ենթարկել կտտանքների ու պահել անմարդկային պայմաններում՝ թույլ չտալով հոգալ նույնիսկ բնական կարիքներն ու զրկել են սննդից:

 

 

Նույն շարքից