ՀայաստանիարտգործնախարարԷդվարդՆալբանդյանըփետրվարի 7-ինՄյունխենումհանդիպեցԻրաքյանՔրդստանինախագահՄասուդԲարզանիին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Քրդստանի ինքնավարության միջեւ կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունեց Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը եւ վստահություն հայտնեց, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները քննարկեցին առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին եւ նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։
Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային զարգացումները, ծայրահեղականների դեմ միջազգային հանրության պայքարը։ Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը եւ ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարեւորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, եւ վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։