Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիքը թվիթերյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես նշում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերջինիս հետ կարևոր բանակցություններ են տեղի ունեցել, և հիմա համանախագահներն անհամբերությամբ սպասում են հունիսին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
Ադրբեջանի արտգործնախարարի հետ կարևոր բանակցություններ անցկացրեցինք. Ջեյմս Ուոռլիք