Այսօր՝ հունիսի 1-ին, խորհրդարանի այգում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է արել իշխող կուսակցությունը մեր մանուկների համար անհոգ մանկություն ապահովելու համար,ասաց, որ երեխաների համար ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև ամբողջ ազգն է պատրաստ անել հնարավորինս ամեն ինչ. «Ես շատ կուզեի, որ մեր մանուկները կարողանային ավելի երջանիկ, ավելի տեղը տեղին ապրել, չունենայինք մանուկներ, ովքեր վատ կզգային մյուսներին նման չլինելու համար: Կուզենայի, որ բոլոր մանուկները նման լինեին իրար: Պետությունը պարտավոր է միջոցներ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան ավելի բարեհոգի մեծանալ»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի երեխա է եղել, Սահակյանն ասաց՝ խելոք, հետո՝ չար, հետո՝ ավելի չար, հետո՝ նորից չար. «Իսկ այսօր չարաճճի չեմ, բայց որպես քաղաքականության մեջ ինձ համարում եք չարաճճի»: