Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող Մարգարյանների 6 հոգանոց ընտանիքն ունի օգնության կարիք։NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ տիկին Լիանան, պատմում է, որ ապրում են քանդված տանիքով կիսակառույց տանըն իրենց 3 անչափահաս երեխաների հետ, որոնք ունեն հագուստի, սննդի ու կենցաղային նորմալ պայմանների կարիք։ Երեխաներից 2-ը աղջիկ են՝ 8 եւ 10 տարեկան, իսկ տղան՝ 12 տարեկան: Երեխաներն հաճախում են դպրոց, սովորում լավ առաջադիմությամբ, զբաղվում նկարչությամբ եւ շախմատով։ Սակայն, սոցիալական խնդիրների պատճառով չեն հասցնում վայելել իրենց մանկությունը՝ հնարավորինս օգնում են ծնողներին ընտանիքի խնդիրների լուծման հարցում:
Մանրամասն՝ news.am