Միջազգային Քաղաքական 

Մերկելը հիմքեր չի տեսնում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիմքեր չի տեսնում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ համարելու կամ թուլացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիանե Վիրցը՝ հավելելով, թե գերմանական կողմի համար կարևոր է Մինսկի պայմանավորվածությունները կատարելը. «Կան տարբեր կետեր, տարբեր ասպեկտներ, որոնք պետք է կատարվեն»:

Մերկելի ներկայացուցիչը նաև նշել է, որ պատժամիջոցների չեղարկումն այն հարցերից է, որոնք պետք է լուծվեն ամբողջ Եվրամիության կողմից:

Նույն շարքից