Միջազգային Հասարակություն 

ԴԺՀ. Դոնեցկ է ներթափանցել ուկրաինական երկու դիվերսիոն խումբ

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը,Դոնեցկի հանրապետության հատուկ ծառայությունների տվյալներով «Ուրալ» բեռնատարների միջոցով Դոնեցկ են ներթափանցել ուկրաինական երկու դիվերսոն-հետախուզական խումբ:

 

Մասնավորապես նրանք նկատվել են Լենինյան շրջանում: Դիվերսանտները կրում են աշխարհազորայինների զինվորական համազգեստ ու զինված են ականանետներով, որոնց միջոցով ներկայումս ուժայիններն իրականացնում են քաղաքի խաղաղ թաղամասերի ռմբակոծությունը:

 

Ուկրաինական դիվերսանտները մշտապես նախաձեռնում են քաղաք սողոսկրելու նոր միջոցներ՝ օգտագործելով միկրոավտոբուսներ, աղբահավաք ու շտապօգնության մեքենաներ:

 

Դիվերսիոն խմբերի նպատակն է վախ ու պրովոկացիա տարածել խաղաղ բնակչության շրջանում, ուստի քաղաքացիներին խորհուրդ է տրվում աննշան կասկածների դեպքում ահազանգել իրավապահներին:

 

 

 

 

Նույն շարքից