«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի երիտասարդ փոխմարզպետ Կարեն Հակոբյանի սրընթաց առաջխաղացումը քննարկում են ոչ միայն մարզի շարքային բնակիչները, այլև վերադասները։
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի օգնականի պաշտոնից 2014-ին փոխմարզպետ դարձած Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից: Հակոբյանը նաև Գեղարքունիքի ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում