Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Եմենում կազմավորվել է ժամանակավոր անցողիկ խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն 551 մարդ:
Այդ մասին արձանագրվել է սահմանադրական դեկլարացիայում, որը ներկայացվել է շիա ապստամբների կողմից, երբ երկրի քաղաքական ուժերին չի հաջողվել համաձայնության գալ ձեւավորված խորհրդի հետ:
Դեկլարացիայի հրապարակման հետ զուգընթաց հայտարարվել է խորհրդարանը լուծարելու որաշման մասին: Բացի այդ նորաստեղծ խորհորդն իր աշխատանքները կիրականացնի խորհրդարանի շենքում:
Ժամանակավոր խորհուրդը այնուհետեւ կձեւավորի ղեկավար խորհուրդ, որն էլ կտնօրինի երկրի պետական ապարատը: Այդ մարմնում կընդգրկվի 5 մարդ, որոնք է կներկայացնեն երկրի ապագա ղեկավարի թեքնածությունը, ով իր հերթին կձեւավորի կառավարություն: