Միջազգային Հասարակություն 

Չինաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Կանադայի քաղաքացին

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ՉԺՀ-ի իշխանությունները լրտեսության ու պետական գաղտնիքների հափշտակման կասկածանքով ձերբակալել են Կանադայի քաղաքացի Քեվին Գարատային:

 

Այդ մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում, նշելով որ Չինաստանի իշխանությունները կանադացի ամուսնական զույգի դեմ հետաքննությունը սկսել էին 2014թ.-ի ամռանը: Քեվին ու Ջուլիա Գարետները կասկածվում են Չինաստանի ռազմական ու պաշտպանական հետազոտությունների հափշտակման մեջ:

 

Ամուսնական զույգը 2008թ.-ից գտնվում է ԿԺԴՀ-ին սահմանկից Դանդուն պրովինցիայում եւ տնօրինում է սեփական սրճարանը:

Նրանց մեղավորության ապացուցման դեպքում Չինաստանի ու Կանադայի հարաբերություններն ավելի կսրվեն: Նախորդ շաբաթ Կանադայի իշխանությունները չինացի հակերների մեղադրել էին երկրի ազգային հետազոտությունների խորհրդի կայքը ջարդելու մեջ, սակայն Չինաստանը ժխտել մեղադրանքը:

 

Նույն շարքից