Հասարակություն գլխավոր 

Լավ կլիներ, որ Բունդեսթագում հայտնված Հայոց Ցեղապանության մասին բանաձևը չլիներ, եթե լինելու էր այս տեսքով. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը.

- Պարոն Մարտիրոսյան, հունիսի 2-ին Բունդեսթագում փաստորեն քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճամաչման նախագիծը, Դուք ձեր մեկնաբանություններից մեկում նկատել էիք, որ այդ նախագիծը բավականին թույլ է, այնտեղ միայն վերնագրում է արծարծվում «ցեղասպանություն» եզրույթը։ Անդրադառնալով Ձեր մեկնաբանությանը՝ վերջիվերջո, սա Ցեղասպանության ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ։

-   Իհարկե՝ ո՛չ, ձևականորեն, ֆորմալ առումով, թերևս, այո, բայց մասնակի, այսինքն՝ շատ նման է կիսատ հղի լինելուն։ Վերնագրում կա «ցեղասպանություն» բառը, տեքստում որպես այլ ցեղասպանությունների օրինակ կա «ցեղասպանություն» բառը, բայց դրանից բացի՝ այլևս որևէ տեղ չենք հանդիպում, փոխարենը բազմիցս նշվում են կոտորածներ, բռնի արտագաղթ, դեպորտացիա տերմինները, որը ինքնին արդեն մերժողականության տեսակ է, և բուն տեքստը նույնպես չափազանց թույլ հղումներ է անում Ցեղասպանության պատճառներին, Ցեղասպանության բնույթին և ընդհանրապես այն հանցանքին, որը կատարվել է 2015 թվականին։

Եթե սա, փաստորեն, չի կարելի անվանել Ցեղասպանության ընդունման բանաձև, այդ դեպքում ինչո՞ւ են թուրքական թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը խառնաշփոթի մեջ։

-  Որովհետև թուրքերն արձագանքում են այս թեմային առնչվող յուրաքանչյուր խնդրի, և ունեն հստակ քաղաքականություն՝ ամեն կերպ փակել բոլոր ճանապարհները Ցեղասպանության մասին խոսակցությունների, անգամ այդ թեմայի, և արձագանքում են շատ կոշտ, այսինքն՝ տղամարդկային դիրքորոշում ունեն իրենց շահը պաշտպանելու հարցում և մինչև վերջ գնում են՝ ոչնչի առջև կանգ չառնելով, անգամ հիմա տեսանք, որ սպառնալիքներ են գործադրում, բացահայտորեն խոսում են, որ Գերմանիայի հետ հարաբերությունները դրանից հետո կվերանայեն և այլն, դա,  իհարկե, չի նշանակում, որ առաջարկված բանաձևը ուժեղ կամ լավ բանաձև է, ես կարծում եմ, որ թերևս լավ կլիներ, որ այս բանաձևը չլիներ, եթե պետք է լիներ այս տեսքով և սահմանակցեր գրեթե մերժողականությանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից