Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման ահաբեկիչներն Իրաքի Մոսուլ քաղաքում ողջակիզել են իրենց հետ համագործակցությունը մերժած շուրջ 16 մարդու:
Այդ մասին հայտնել է Մոսուլի քաղաքային ադմինիստրացիայի ներկայացուցիչ Համիդ ալ-Ազավին, նշելով որ Մոսուլը հիշեցնում է բանտ բաց երկնքի տակ, քաղաքում ահաբեկիչները ահաբեկում, օրը ցերեկով սպանում ու խոշտանգում են մարդկանց:
Միաժամանակ նա հայտնել է, որ ահաբեկումների խոշտանգումների հետեւանքով քաղաքի բնակիչների մի մասը ստիպված է համագործակցել ԻՊ գրոհայինների հետ, իսկ հակառակ պարագայում նրանց սպասվում է բռնություն ու մահ:
ԻՊ ահաբեկիչների գործողությունների հետեւանքով Սիրիայում ու Իրաքում սպանվել են հազարավոր մարդիկ, իսկ տասնյակ հազարներ լքել իրենց բնակության վայրերը: