Հասարակություն Տնտեսություն 

Ռուսաստանում ոսկու արտադրությունն աճել է 13 տոկոսով

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, 2014թ.-ին Ռուսաստանում ոսկու արտադրությունը կազմել է 288 տոննա:

 

Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, նշելով որ 232 տոննան բաժին է ընկել արդյունահանմանը, իսկ 17 տոննան ձեռք է բերվել այլ միջոցներով, իսկ երկրորդական վերամշակումը տվել է 39 տոննա:

 

Այսպիսով 2013թ-ի համեմատությամբ ոսկու արտադրությունն ավելացել է 13 տոկոսով, իսկ բնապահպանության նախարարության տվյալներով 2015թ.-ին նախատեսվում է արդյունահանել 300 տոննա ոսկի:

Արծաթի արտադրությունը կազմել է 1047 տոննա, որի կեսը բածին է ընկել հանույթին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ոսկու պաշարները ավելացել են 19 տոննայով՝ կազմելով 1187,5 տոննա: Այս ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 20 տարիների ընթացքում:

Ներկայումս ոսկու արտադրությունում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը՝ 460 տոննա ցուցանիշով:

 

 

 

Նույն շարքից