Հասարակություն 

ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան ավելի հեշտ մուտք գործել Իրան, իսկ իրանցիները՝ Հայաստան

Այսօր՝ հունիսի 2-ին, կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:

Համաձայնագիրը ներակայացնելիս ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ դրանով նախատեսվում է երկու երկրների քաղաքացիներին
սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու, տարանցմամբ անցնելու, 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր ժամկետով միմյանց տարածքում գտնվելու  և այնտեղից դուրս գալ հնարավորություն տալ, ինչն ավելի կխթանի զբոսաշրջությանը և կհեշտացնի սահմանը անցնող քաղաքացիների գործը:

Նույն շարքից