Քաղաքական գլխավոր 

Թուրքիայի վարչապետն ակնարկներով սպառնում է Գերմանիային Հայոց Ցեղասպանության բանաձևի համար

Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է, որ այսօր Գերմանիայի Բունդեսթագում սպասվելիք Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը և քվեարկությունը թեսթ է Գերմանիայի և Թուրքիայի ընկերության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

«Սա առաջին և վերջին անգամը չէ, որ փորձում են մեզ մեղավոր դարձնել 1915 թվականի դեպքերի համար: Մեզ բարեկամ երկրներից մի քանիսը, բախվելով ներքին խնդիդրների հետ, հանգում են այս «լուսավոր մտքին»՝ փորձելով իրենց քաղաքացիների ուշադրությունը շեղել այլ թեմաներով: Այսօր Գերմանիան անցնում է Թուրքիայի հետ ընկերության թեսթը»,-ասել է Յիլդիրիմը Արդարություն և զարգացում կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ այսօր Գերմանիայում ապրում է 3,5 միլիոն էթնիկ թուրք, այդ թվում՝ 400 հազար գործարար, ովքեր միլիարդավոր եվրոներ են տալիս գերմանական բյուջեին և մեծ թվով աշխատատեղեր ապահովում. «Կարծում եմ, որ Գերմանիան իրավունք չունի հուսախաբ անել նրանց»:

Նույն շարքից