Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պակիստանի իշխանություններն ու զինվորական հրամանատարությունը մտադիր է ընդլայնել ահաբեկիչների դեմ պայքարը:
Այդ մասին հայտնել է Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը՝ հետեւակային զորամիավորումների հրամանատարի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
«Պակիստանը կշարունակի վճռական պայքար մղել երկրի տարածքում գործող ահաբեկիչների դեմ մինչեւ վերջին գրոհայինի լիկվիդացումը»,- ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Պակիստանի ամենաառաջնահերթ խնդիրներից է մնում ահաբեկչության դեմ պայքարը, քանի որ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող անջատողական ահաբեկիչները պարբերաբար հարձակումներ ու ահաբեկչություններ են իրականացնում Պակիստանի տարբեր շրջաններում, ինչի հետեւանքով հիմնականում զոհվում են խաղաղ բնակիչները:
Վերջին ահաբեկչական գործողությունն իրականացվել էր հունվարի 30-ին Պակիստանի Սինդ պրովինցիայում, որտեղ մզկիթի պայթյունի հետեւանքով զոհվել էր 49, իսկ վիրավորվել՝ 55 մարդ: