Հասարակություն 

Պարզվել է երեկ Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը, շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2016թ. հունիսի 01-ին՝ ժամը 14.45-ին, Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից  ահազանգ  է ստացվել այն մասին, որ Երևանի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ 01.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Սպանությունը կատարելու կասկածանքով  ձերբակալվել է 26-ամյա երիտասարդ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից