Այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով սպասվելիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, ասաց, որ Վիեննայում հիմք դրվեց մի շատ կարևոր գործընթացի, որի էությունը հետևյալն է՝ քանի դեռ չկա կրակի դադարեցման ռեժիմ և գոյություն չունի վստահության մթնոլորտ, որևէ առաջընթացի սպասել պետք չէ. «Այս մասով որոշակի առաջրկություններ արվել են: Մասնավորապես Կասպշիկն առաջարկել է մեծացնել իր թիմի անդամների թվաքանակը և այլն»:
Անդադառնալով ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքի կորստի թեմային՝ Քոչարյանն ասաց. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանների շատ ավելի մեծ տարածքներ: Վաղ թե ուշ, դրանք վերադարձվելու են ԼՂՀ-ին»: