Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանն ընդառաջ գերմանացի պատգամավորները սպառնալիքներ են ստացել: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Բունդեսթագում բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը:
«Մեծ թվով սպառնալիքներ են եղել: Դրանք առաջին հերթին ստացել են մեր՝ թուքական արմատներով գործընկերները: Բանը հասել է դրան, որ նույնսիկ սպառնացել են սպանել»,-ասել է Լամմերտ՝ տալով Հայոց Ցեղասպանության թեմայով քննարկումների մեկնարկը:
Լամբերտը նշել է, որ անցյալի հետ առերեսվելը կարող է ցավոտ լինել, սակայն պետք է ազնիվ լինել սեփական անցյալի հարցում: