Միջազգային Հասարակություն 

Գերմանիան վերսկսել է ռազմական արտահանումները Սաուդյան Արաբիա

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Գերմանիայի անվտանգության խորհուրդ որոշում է ընդունել մասնակիորեն վերսկսել ռազմական հանդերձանքի ու զենքի արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա:

 

Գերմանիան Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պայմաններում առժամանակ կասեցրել էր զենքի վաճառքը Սաուդյան Արաբիա:

 

Սաուդյան Արաբիային նախատեսվում է տրամադրել ավտոմատներ ու սահմանապահներին անհրաժեշտ սարքավորումներ ու հանդերձանք:

Միաժամանակ գերմանական կառավարությունը Քուվեյթին կտրամադրի 12 տանկ, իսկ Եգիպտոսին՝ 204 ռադիոկայան:

 

Նշենք, որ Գերմանիայի ընդդիմադիր ձախ կուսակցությունները կտրականապես դեմ են մերձավորարեւելյան երկրներին զենք տրամադրելու որոշմանը, գտնելով, որ պատերազմական վիճակում գտնվող երկրներում զենքը կարող է հայտնվել արմատական խմբավորումների ձեռքում:

 

Նույն շարքից