Հասարակություն 

Բանաձևը նպատակ չունի կատարվածի մեջ մեղադրել այսօրվա Թուրքիային կամ Գերմանիայում ապրող թուրքերին. Ջեմ Օզդեմիր

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղապանության բանաձևի քվեարկությունից առաջ Կանաչների կուսակցության փոխնախագահ Ջեմ Օզդեմիրը NDR Info-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան մեղքի իր բաժին ունի կատարված ոճրագործության մեջ:

Նրա խոսքերով, Գերմանիան  այն ժամանակ եղել է Թուրքիայի հիմնական դաշնակիցը, գերմանացի ռազմական խորհրդականներն այդ տարիներին գտնվել են Թուրքիայում և կռվել են Օսմանյան Թուրքիայի զինվորների հետ միասին, հետևաբար գերմանական իշխանությունները իմացել են, թե ինչ է կատարվում, սակայն լռել են. «Այս մասով մենք պատասխանատվության մեր բաժինն ունենք և պետք է ընդունենք դա»:

Օզդեմիրը նշել է, որ քվեարկությունը նպատակ չի ունեցել կատարվածի մեջ մեղադրել այսօրվա Թուրքիային կամ Գերմանիայում ապրող թուրքերին. «Նրանք նույնքան քիչ են մեղավոր, որքան այսօր ապրող գերմանացիները Հոլոքոստի համար: Սակայն կողմերը պատասխանաատվություն են կրում այն բանի համար, որ նմանատիպ հանցագործություններն այլևս չկրկնվեն»,-հավելել է նա:

Նույն շարքից