Քաղաքական 

Բունդեսթագի որոշումը պատմական սխալ էր. Թուրքիայի փոխվարչապետ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլիօղլուն ետ է կանչվել Անկարա: Այս մասին հայտնում է Yirmidort.tv հեռուստաընկերությունը: Ինֆորմացիան հաստատել է այդ երկրի վարչապետը:

Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշը Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղապանության ճանաչումը պատմական սխալ է անվանել. «Թուրքիան բոլոր հարթակներում անհրաժեշտ պատասխան կտա այս որոշմանը: Այս հարցը պետք է լուծեն ոչ թե քաղաքական գործիչները և պատգամավորները, այլ՝ գիտնականներն ու պատմաբանները: Թուրքիայի համար այս որոշումը որևէ իրավաբանական նշանակություն չունի: Այն չի համապատասխանում մեր բարեկամական հարաբերություններին: Ընդունված որոշումը պատմական սխալ է»,-ասել է նա:

Նույն շարքից