Միջազգայնագետ Յուրի Պոչտան կարծում է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունում չի փչացնի Բեռլինի և Անկարայի հարաբերությունները: Գրում է life.ru-ն:
«Անկասկած լինելու են վիրավորանքներ: Էրդողանը հայտարարություն կանի, որում կդատապարտի Գերմանիայի այս քայլը, կհիշեցնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի արածները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կարող է իր անձնական թշնամին հայտարարել, քանի որ վերջինս չի ազդել պատգամավորների վրա»,-ասել է փորձագետը՝ ամեն դեպքում հավելելով, որ հարաբերությունների խզում չի լինի, քանի որ այսօր այդ երկու երկրները շատ թելերով են իրար կապված:
«Այսօր Թուրքիան լուրջ դերակատարում ունի միգրացիոն ճգնաժամի կարգավորման գործում, իսկ Գերմանիան՝ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու և վիզային դյուրացված ռեժիմ ստանալու հարցերում: Բացի դրանից, այս երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են: Էրդողանն, անկասկած, կնեղանա, սակայն լուրջ քաղաքական հետևանքներ չեն լինի»,-հավելել է Պոչտան: