Քաղաքական գլխավոր 

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունն առաջ գնա. Մերկել

Գերմանիան պատրաստ է բոլոր ասպեկտներում պահպանել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, Գերմանիան ու Թուրքիան շատ թելերով են իրար կապված,իսկ եթե նույնիսկ որոշ տարաձայնություններ կան առանձին հարցերում, դա որևէ բան չի փոխում: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելը նշել է, թե ինքը և գերմանական կառավարությունը ցանկանում են, որ 101 տարի առաջ կատարված իրադարձությունների մասին հարցերում Հայաստանի  և Թուրքիայի երկխոսությունն առաջ գնա, որպեսզի Գերմանիայի գործընկերները կարողանան  հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել պատմության հետ:

Նույն շարքից