ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները որքան հնարավոր է շուտ կկարգավորվեն:
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր: Այսօր Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած քվեարկությունն այն հարցը չէ, որտեղ ՆԱՏՕ-ն ներքաշված է: Ես հույս ունեմ, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները որքան հնարավոր է շուտ կկարգավորվեն: Կարևոր է, որ մենք՝ բոլորս, մասնակցենք գործին և ջանք չխնայենք այս երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու և խնդիրները կարգավորելու համար»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: