Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը լուրջ ազդեցություն է ունենալու Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում է Քենիայում:
Նա նշել է, որ Անկարայի առաջին քայլը եղել է Բեռլինում Թուրքիայի դեսպանին ետ կանչել է, իսկ թե ինչ կարվի հետո, պարզ կլինի իրավիճակը գնահատելուց հետո: