Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանն այցելել է Արտակ Խաչատրյանին

«Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին հիվանդանոցոում այցելել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ  խմբակցության մի շարք պատգամավորներ: 

 ԲՀԿ նախագահը հետաքրքրվել է Արտակ Խաչատրյանի առողջական վիճակով, որից հետո որոշ ժամանակ առանձնազրույց է ունեցել այսօր անհայտ անձանց կողմից առեւանգված եւ դաժանաբար ծեծի ենթարկված երիտասարդի հետ: 

Ավելի ուշ արդեն Արտակ Խաչատրյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ նման գործելաոճը անընդունելի եւ զազրելի է: Գագիկ Ծառուկյանն Արտակ Խաչատրյանի հարզատներին վստահեցրել է, որ հետամուտ է լինելու տեղի ունեցած զարհուրելի այս դեպքի բացահայտմանը, եւ որ մեղավորներն անպատիժ չեն մնալու : 

Գագիկ Ծառուկյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Արտակ Խաչատրյանին եւ հույս հայտնել, որ ամենասեղմ ժամկետներում կհայտնաբերվեն ու կպատժվեն Արտակ Խաչատրյանի առեւանգումն ու ծեծը կազմակերպողներն ու իրականացնողները:

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00-ի սահմաններում Տոլստոյի փողոցից երեք դիմակավոր և ավտոմաներով զինված անձինք առևանգել են «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին։ Նշենք նաև, որ Արտակ Խաչատրյանը ԲՀԿ կուսակցության անդամ է: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արտակին ծեծված վիճակում բերել՝ թողել էին իրենց տան մոտ: 

 

 

Նույն շարքից