Քաղաքական գլխավոր 

Թուրքիան կարծես համակրեպվել է Գերմանիայի Բունդեսթագի որոշման հետ

Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը խոսել է Գերմանիայի հետ լավ հարաբերությունների կարևորության մասին: Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հաջորդ օրը նա հայտարարել է, որ, չնայած կատարվածին, Անկարան կշարունակի իր բարեկամների և  դաշնակիցների հետ հարաբերությունները պահպանել և հավելել է, որ Գերմանիան և Թուրքիան շատ կարևոր գործընկերներ են:

Ինչ վերաբերում է Թուրքիայի պատասխանին, ապա Յիլդիրիմը նշել է, որ Անկարայի պատասխանը կլինի համաչափ, սակայն չի վտանգի Գերմանիայի հետ հարաբերությունները. «Թող որևէ մեկը չկարծի, թե Գերմանիայի հետ մեր հարաբերությունները կփչանան ինչ-որ որոշման պատճառով»:

Նույն շարքից