Գերմանացիների մեծ մասն աջակցել է Բունդեսթագի որոշումը, որով Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց Ցեղսպանությունը որակվեց որպես ցեղասպանություն: ARD-ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 74 տոկոսը ունի նույն դիրքորոշումը, ինչ՝ Բունդեսթագը:
Ընդ որում, հարցվածների 91 տոկոսի կարծիքով Թուրքիան հուսալի գործընկեր չէ և միայն 7 տոկոսն ունեն հակառակ կարծիքը: Իսկ 51 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կփչացնի Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները: