Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի հերթական հումանիտար օգնության ավտոշարասյունը ժամանել է Լուգանսկ ու Դոնեցկ:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը, նշելով որ ավելի քան 70 բեռնատարներ Դոնբաս են հասցրել շուրջ 700 տոննա հումանիտար օգնություն՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, շինանյութ ու նվերներ երեխաների համար:
Նշվում է, որ օգնության մեծ մասը կտրամադրվի ռազմական վերջին գործողություններից առավել տուժած բնակավայրերին, իսկ օգնության մի մասը հատուկ կենտրոնների միջոցով կտրամադրվի իրենց բնակության վայրը լքած ու ժամանակավոր կացարաններում պատսպարված բնակչությանը:
Վերջին օրերի ընթացքում Լուգանսկ ու Դոնեցկ է հասցվել ավելի քան 1,8 հազար տոննա բեռ: