Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է օգտագործել Եվրամիության հետ կապերը խզելու համար: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:
«Երկար ամիսներ թուրքական իշխանությունները բոլոր հնարավորություններն օգտագործում են Եվրամիության հետ կոշտ տոնով խոսելու համար»,-գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Էրդողանը Թուրքիայում իր ավտորիտար իշխանությունն ավելի ամրապնդելու համար հրաժարվում է հաշվի առնել եվրոպական երկրներում գոյություն ունեցող հասարակական կարծիքը, իսկ հիմա կարող է առհասարակ չեղյակ համարել փախստականների հարցով համաձայնագիրը: