«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին։ Քննությանը մոտ աղբյուրներից տեղեկացանք, որ գործով ապացույցներ են ձեռք բերվել, որոնք վկայում են խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը»:
Առավել մանրամասն՝ այսօրվա համարում