Հասարակություն 

Վրաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նոսվոստի գործակալությունը, Վրաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նշելով, որ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, սակայն, բանակցություններից առաջ անհրաժեշտ է հստակ պատրաստվածություն, ինչը կապահովի արդյունք:

 

Նա ընդգծել է, որ Հարավային Օսիայի ու Աբխազիայի ապագան տեսնում է Վրասատնի կազմում, ուստի իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի ու այդ երկրամասերի միջեւ կնքված համաձայնագրերի կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ին երկու երկրների բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին երկու կողմերը բազմիցս են շետել: Դեկտեմբերի 18-ին Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվայում ուրախությամբ կընդունեն Վրաստանի յուրաքանչյուր ներկայացուցչին: Նմանատիպ ցանկություն է հայտնել նաեւ Վրաստանի վարչապետը:

 

Նույն շարքից