ՀԱՊԿ-ն աշխատում է համախմբված խաղաղապահ ոստիկանական կոնտինգենտ ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նա նշել է, որ ստեղծվելիք ուժերը, ենթադրաբար մասնակցելու են ՀԱՊԿ-ի պատասխանատվության տակ չգտնվող տարածքներում ՄԱԿ-ի առաքելություններին:
ՀԱՊԿ-ի ներկայացուցչի խոսքերով, այս պահին կազմակերպության խաղաղապահ ուժերում կա 3,5 հազար մարդ, այդ թվում՝ 800 ոստիկան:
Հավելենք, որ ոստիկանական կոնտինգենտի ստեղծման հարցը Սեմերկովը քննարկել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղրի տեղակալ Էրվե Լադսուսի հետ: