Միջազգային Հասարակություն 

Քադիրով. «Եթե Մոսկվան գեթ մեկ անգամ աքացի տա՝ Սահակաշվիլին ու Պորոշենկոն կհայտնվեն կանադական սահմանին»

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը քննադատել ու ծաղրել է Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլու բարձրագոչ հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան ամերիկյան զենքի միջոցով կարող է գրավել Ռուսաստանը:

Քադիրովը Սահակաշվիլուն անվանել է արքունի ծաղրածու, ով Ռուսաստանի գեթ մեկ աքացու դեպքում Պորոշենկոյի հետ միասին կհայտնվի Կանադական սահմանին:

«Ծաղարծու ծնված մարդը երբեք չի դառնա թագավոր, նույնիսկ, եթե շալվարը մաքրի թագավորական գահի վրա: Ամերիկացիները նրան նստեցրեցին Վրաստանի նախագահի աթոռին, իսկ նա երկիրը ղեկավարելու փոխարեն, թաքնվում էր հետնամուտքերում կամ զբաղվում փողկապ ուտելով: Ու նման ծաղրածուն, որին որոնում է սեփական երկրի ոստիկանությունը, Ուկրաինային խորհուրդներ է տալից, թե ինչպես հաղթել Ռուսաստանին»,-ասել է Քադիրովը:

 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը նրա նմաններին պահում է, որպեսզի նրանց միջոցով քաոս առաջացնի աշխարհում ու երկրներին թունավորի միմյանց դեմ, ավելացնելով, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել գրավել Ռուսաստանը, որը ցանկանում է խաղաղություն ու ուկրաինական ժողովրդի բարեկեցությունը:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից