Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանը կմիանա Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտնագության տարածաշրջանային համակարգի սկզբունքներին: Այս մասին հունիսի 4-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կդառնա այդ համակարգի մաս»,-ասել է Քարթերը՝ խոսելով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դերի մասին և գոհունակություն հայտնելով համագործակցության մասով:
Քարթերը համակարգին մասնակից դառնելու առաջարկով դիմել է նաև Չինաստանին՝ նշելով, որ հակառակ դեպքում այդ երկրին ինքնաշրջափակման մեծ պատ է սպառնում: