Քաղաքական Միջազգային 

ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ: Այս մասին Der Spiegel-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք հավատարիմ ենք մնում մեր միջազգային պարտավորություններին: Մենք այլևս սառը պատերազմի մեջ չենք գտնվում Ռուսաստանի հետ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի սահմաններին հարյուր հազարավոր տանկեր են կանգնած եղել: Իսկ այսօր որոշիչ գործոն է համարվում զինված ուժերի արագ տեղափոխումը»,-ասել է նա:

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուաստանն ավելի ու ավելի ինքնավստահ է գործում, իսկ Դաշինքն ուղղակի շարունակում է ամրացնել իր սահմանները. «Մենք առճակատում չենք ուզում, մենք ձգտում են կառուցողական հարաբերությունների»:

Նույն շարքից