Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում կա 14 զոհ և 26 վիրավոր: Այս մասին հայտնում է Hurryet-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Օսմանիե նահանգում: Նախնական տեղեկություններով, վթարի մեղավորն ավտոբուսի վարորդն է, ով չի կարողացել կառավարել մեքենան:
Զոհերից 6-ը երեխաներ են: Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահող ծանր է: